Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Բերդ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 01-ի N 419-Ն որոշման և հիմք ընդունելով, որ Բերդ համայնքի Չորաթան բնակավայրի անհատ ձեռնարկատեր <<Լիանա Քալանթարյան>> (մուտք՝ 2025 թվականի հոկտեմբերի 09 N 1787/Դ/25) դիմում-հայտը
որոշում եմ՝
1.<<Լիանա Քալանթարյան>> անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում Բերդ համայնքի, Չորաթան բնակավայրի 1 փ. 15 հասցեում գտնվող 20 քառակուսի մետր մակերեսով սպասարկման օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 226 կցվում է):
2.<<Լիանա Քալանթարյան>> անհատ ձեռնարկատերը պարտավոր է վճարել տեղական տուրք ՝ 3000 (երեք հազար ) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<Լիանա Քալանթարյան>> անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: