Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. N 117-Ն օրենքով և 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Գործ թիվ ՏԴ/3332/02/22 դատարանի վճիռը և հաշվի առնելով 10.06.2024թ. կազմված չափագրման արդյունքները, որոշում եմ՝
1.Տավուշի մարզ, Բերդ համայնք, քաղաք Բերդ, Շիրազի փողոց, 30 բնակելի տուն հասցեում գտնվող բնակելի տունը և օժանդակ շիմնությունները 142.46 ընդհանուր ներքին մակերեսով, և օրինական հատկացված 11-002-0084-0025 ծածկագրով, 0.0462 հա մակերեսով տնամերձ հողամասը ճանաչել Սուրեն Հայկի Նավասարդյանի ծնվ. 05.06.1978թ. սեփականությունը:
Ընդունել ի գիտություն, որ`
1) շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
2) շինությունը, համաձայն համայնքի գլխավոր հատակագծի և համայնքին փոխանցված հողերի ցանկի, կառուցված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում,
3)․ շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
4. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Սուրեն Հայկի Նավասարդյանի կողմից:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: