Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ի 3-րդ կետի դրույթներով և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ կետով և 35-րդ կետի գ) ենթակետով, և Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 25.10.2021թ թիվ ՏԴ/1433/02/20 վճիռը հաշվի առնելով, որ նշված կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավուն Համայնքի ավագանին որոշում է`
1.Տալ համաձայնություն Բերդ համայնքի Չորաթանի վարչական սահմաններում գտնվող Վարդան Վաչիկի Քալանթարյանի սեփականություն հանդիսացող Տավուշի մարզ, Բերդ համայնք, Չորաթան բնակավայր, 3 փողոցի թիվ 7 հասցեում գտնվող 355.2ք․մ արտաքին չափերով շինության պահպանման ու սպասարկման համար 0.18376 հա մակերեսով հողամասը՝ 261000 /երկու հարյուր վաթսունմեկ հազար/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Վարդան Վաչիկի Քալանթարյանին:
2.Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: |