Ղեկավարվելով ՀՀ Տավուշի մարզի Տավուշ-3 համակցված տարածական փաստաթղթերը հաստատելու մասին Տավուշի մարզպետի 06.08.2018թ. N 98-Ա որոշումով, ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064 որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների բնակավայրերի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը, ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի /բնակավայրերի/ գլխավոր հատակագծի փոփոխության վերաբերյալ 14.03.2016թ. N 12-րդ կետով, ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010թ. հունիսի 1-ի N 186-Ն հրամանի հավելվածի 9-րդ կետի 5-րդ ենթակետով և <<ՀՀ գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին>> ՀՀ Կառավարության 17.09.2009թ. թիվ 1066-Ն որոշմամբ, ինչպես նաև <<Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման մասին>> ՀՀ օրենքի 46-րդ հոդվածով, ՏԻՄ օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածների կետերով որոշում եմ՝
1.Բերդ համայնքի Վերին Ծաղկավան գյուղի վարչական սահմաններում գտնվող 11-038-0124-0011,0012 ծածկագրով հողամասից սխալմամբ առանձնացված 784.67 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասից գյուղատնտեսական նպատակային նշանակության խաղողի այգի գործառնական նշանակության հողամասի։
2.Բերդ համայնքի Վերին Ծաղկավան գյուղի վարչական սահմաններում գտնվող 11-038-0124-0011,0012 ծածկագրով սխալմամբ առանձնացված հողամասերը միավորել որպես մեկ միավոր գյուղատնտեսական նպատակային, խաղողի այգի գործառնական նշանակության հողամասի:
3․Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Վ. Գրիգորյանի վրա:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: