Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 90-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 5-րդ մասով Համայնքի ավագանին որոշում է`
1.ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 28-ի <<ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի 2022 թվականի բյուջեվո նախատեսված վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին>> N 08-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
1) որոշման 1-ին մասի 1-ին կետում «22000000» թվերը փոխարինել «34500000» թվերով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: |