Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ կետով և 35-րդ կետով, հաշվի առնելով, որ նշված կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, Բերդհամայնքիավագանինորոշումէ`
1.ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող ՀՀ Տավուշի մարզ, Բերդ համայնք, Բերդ քաղաք, Մ. Մաշտոցի փողոց, 90/21 հասցեում գտնվող, 30,0 ք.մ մակերեսով արտաքին չափերով և 26,87 ք.մ մակերեսով ներքին չափերով առևտրի սրահը, 451710 /չորս հարյուր հիսունմեկ հազար յոթ հարյուր տաս/ՀՀ դրամով և նրա պահպանման ու սպասարկման համար 0,0015 հա մակերեսով հողամասը՝ 43313 /քառասուներեք հազար երեք հարյուր տասներեք/ՀՀ դրամ կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Արամ Հրանտի Սիմոնյանին:
2.Օրենքով սահմանված կարգով կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:
3.Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձի կողմից:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: |