Ղեկավարվելով ՀՀ Տավուշի մարզի Տավուշ-4 համակցված տարածական փաստաթղթերը հաստատելու մասին Տավուշի մարզպետի 06.08.2018թ. N 98-Ա որոշումով, ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064 որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների բնակավայրերի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը, ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի /բնակավայրերի/ գլխավոր հատակագծի փոփոխության վերաբերյալ 14.03.2016թ. N 12-րդ կետով, ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010թ. հունիսի 1-ի N 186-Ն հրամանի հավելվածի 9-րդ կետի 5-րդ ենթակետով և <<ՀՀ գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին>> ՀՀ Կառավարության 17.09.2009թ. թիվ 1066-Ն որոշմամբ, ինչպես նաև <<Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման մասին>> ՀՀ օրենքի 46-րդ հոդվածով, որոշում եմ՝
1.Բերդ համայնքի Բերդ քաղաքի վարչական սահմաններում գտնվող Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող 11-002-0004-0008 ծածկագրով անշարժ գույքից առանձնացվող 0.07791 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել բնակավայրերի նպատակային, այլ գործառնական նշանակության հողերից, բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի։
2.Բերդ համայնքի Բերդ քաղաքի վարչական սահմաններում գտնվող Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող 11-002-0004-0008 ծածկագրով անշարժ գույքից առանձնացվող 0.07791 հա մակերեսով հողամասը գրանցել Բերդ համայնքի անունով:
3․ Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Վ. Գրիգորյանի վրա:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: