Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդսվածի 1-ին մասի 6-րդ կետի, Բերդ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 12-ի N 03-Ն որոշման 1-ին կետի, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հաշվի առնելով Անժելա Ֆեոդորի Գրիգորյանի 1533/Դ/23-22/07/2023թ. դիմումը, որոշում եմ`
1.Անժելա Ֆեոդորի Գրիգորյանին,Վաղարշակ Ռոբերտի Գրիգորյանին և Գեղանուշ Ռոբերտի Գրիգորյանին տալ Տավուշի մարզ Բերդ համայնք, ք․ Բերդ , Մաշտոցի 105 հասցեում ծրարաձեվ տանիքի ձեվափոխում երկլանջ տանիքի,2-րդ հարկի կառուցման աշխատանքներ իրականացնելու շինարարության թույլտվություն:
2.Անժելա Ֆեոդորի Գրիգորյանը,Վաղարշակ Ռոբերտի Գրիգորյանը և Գեղանուշ Ռոբերտի Գրիգորյանը պարտավոր են Բերդի համայնքապետարանի 900385101093 հաշվեհամարին մուծել 15000 (տասնհինգ հազար) դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար։
3․Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսվելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Բերդ համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Անժելա Ֆեոդորի Գրիգորյանին,Վաղարշակ Ռոբերտի Գրիգորյանին և Գեղանուշ Ռոբերտի Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: