ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի շրջանակում հուլիսի 27-ին, Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարին են ներկայացվել ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի նպատակը, հիմնական դրույթները, մեթոդաբանության միջազգային փորձը և ակնկալվող արդյունքները:
Քննարկվել են համագործակության հնարավորություններն ու հեռանկարները:
Այնուհետև կայացել է իրազեկման հանդիպում, որին մասնակցել են ներկայացուցիչներ Տավուշի մարզպետարանից, Բերդի համայնքապետարանից, Բերդ համայնքի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարներ, Բերդ համայնքի ավագանու անդամներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, գործարարներ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ծրագրի նպատակներին ու առանձնահատկություններին:
Մասնավորապես, ծրագրի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ այն փորձնական կարգով իրականացվում է Լոռու և Տավուշի մարզերում՝ որպես Եվրոպական միության «LEADER»/ համայնքի կողմից առաջնորդվող տեղական զարգացման(ՀԱՏԶ) հայեցակարգի մաս և նպատակ է հետապնդում տեղացի դերակատարներին ու բնակչությանն ակտիվորեն ներգրավել զարգացմանգործընթացներում, ստեղծել տեղական զարգացմանն օժանդակող ենթակառուցվածքներ և բարելավել համապատասխան նախարարությունների ու մարմինների կարողություններն՝ ի նպաստ Հայաստանում ՀԱՏԶ մոտեցման հաջող իրականացմանը և կայունության ապահովմանը: