Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով հաշվի առնելով,որ նշված հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,
Համայնքի ավագանին որոշում է`
1.Տալ համաձայնություն Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Պառավաքար, 10 փողոց, 2 փակուղի, 2 հողամաս հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.11404 հա մակերեսով հողամասն աճուրդով օտարելու համար:
2.Մեկնարկային գինը սահմանել` 200 000/ երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ: |