Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Բերդ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 01 -ի N 419-Ն որոշման և հիմք ընդունելով <<Վարդուհի Լազրյան Ռազմիկի>> անհատ ձեռնարկատիրոջ (մուտք՝ 2025 թվականի հունվարի 22-ի N 133/Դ/25) դիմում-հայտը
որոշում եմ՝
1.<<Վարդուհի Լազրյան Ռազմիկի>> անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում Բերդ համայնքի, գ. Չորաթան 2փող.1փակ.1 հասցեում գտնվող 20,6 քառակուսի մետր մակերեսով սպասարկման օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 28 կցվում է):
2.<<<Վարդուհի Լազրյան Ռազմիկի>> անհատ ձեռնարկատերը պարտավոր է վճարել տեղական տուրք՝ 6000 (վեց հազար) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<Վարդուհի Լազրյան Ռազմիկի>> անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: