Այսօր: Շաբաթ, 12 Հուլիսի 2025թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



10 հուլիսի 2025 թ.

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ, Ք. ԲԵՐԴ, ՆՈՐԱՎԱՆԻ ՓՈՂՈՑ 17/1 ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Լևոն Բարիսի Թումանյանի դիմումը՝ ք․ Բերդ, Նորավանի փողոց, 17/1 խանութ հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N. 22052025-11-0048 վկայական) հողամասի սահմանները վերաճշտելու մասին։ Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել ՀՀ կադաստրի կոմիտեի Կ-25062025-11-0031 և Կ-03072025-11-0207 կասեցման որոշումները.

1. Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ քննարկվող հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը 38․0 քմ է, որքան որ ամրագրված է վերը նշված վկայականում, սակայն առկա է գծային չափերի փոփոխություն, տեղադիրքի շեղում։

2. Քննարկվող՝ 38․0քմ. մակերեսով հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում։

3. Հիմք ընդունելով, որ գույքը ունի վկայական գրանցված դեռևս 2007թ․ից, այսինքն՝ գույքը կադաստրային քարտեզում տեղադրվել է 2005թ. տրամադրված քարտեզների վրա, Կադաստրի կոմիտեի կողմից գույքերի հայտնաբերման և տեղադրման շրջանակում՝ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից հաշվի առնելով տեղանքի փաստացի չափերը, ինչպես նաև կադաստրային քարտեզում իրար վրա նստող շերտերում, տեսանելի է հողամասի՝ քաղաքացու սեփականություն լինելը հավաստող շերտը։

4. Ղեկավարվելով  ՀՀ կառավարության 29.04.2021թ.  հ․ 698-Ն որոշմամբ՝ սահմանել, որ ՀՀ Տավուշի մարզ, Բերդ համայնք, ք․Բերդ , Նորավանի փողոց 17/1 խանութ հասցեում գտնվող, Լևոն Բարիսի Թումանյանի, Ալվարդ Բարիսի Աբգարյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 38․0 քմ, որի սահմանները, գծային չափերը, տեղադիրքը և գործառնական նշանակությունը որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով, չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2025V382DE։

5.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ԲԱԴԱԼՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էմմա Մելիքյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner