Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով,ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 48-րդ և 49-րդ կետերով, Բերդ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 12-ի N 03-Ն որոշման, որոշում եմ`
1. Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Չինարի, 18 փողոց, 13 տուն հասցեում գտնվող, 11-051-0040-0049 ծածկագրով անշարժ գույքից առանձնացնել 0.21852 հա մակերեսով անշարժ գույք և առանձնացվող անշարժ գույքին տրամադրել` Տավուշի մարզ, համայնք Բերդ, գյուղ Չինարի, 18 փողոց, 13/1 հողամաս հասցեն, իսկ մնացած մասի՝ 0.11148 հա մակերեսով անշարժ գույքի հասցեն թողնել նույնը՝ Տավուշի մարզ, համայնք Բերդ, գյուղ գյուղ Չինարի, 18 փողոց, 13 բնակելի տուն հասցեն:
2.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի Քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Վ.Գրիգորյանի վրա:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: