Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8 կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ՏԴ2-0066-02-09 վճիռը, որոշում եմ՝
1.Քանի որ Հայկանուշ Գրիգորի Եղիազարյանին սեփականության իրավունքով պատկանող շինության (տնակ-պահակատուն) չափերը փոփոխության չեն ենթարկվել և համապատասխանում են 13.03.2025թ. կազմված չափագրման տվյալներին, Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Արծվաբերդ, 123 շինություն հասցեում գտնվող, 69.50 ք.մ ներքին մակերեսով շինության պահպանման և սպասարկման համար, 11-014-0491-0001 ծածկագրով անշարժ գույքից առանձնացվող, 0.02087 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը տրամադրել Հայկանուշ Գրիգորի Եղիազարյանին, պայմանով, որ հողամասի կամ դրա մասի օտարման դեպքում պետական կամ համայնքային բյուջե պետք է վճարվի տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքը:
2.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Վ.Գրիգորյանի վրա:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: