Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Բերդ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 01 -ի N 419 -Ն որոշման և հիմք ընդունելով <<Ազատ Սառիկյան>> անհատ ձեռնարկատիրոջ (մուտք՝ 2025 թվականի հունվարի 31-ի N 197/Դ/25) դիմում-հայտը
որոշում եմ՝
1.<<Ազատ Սառիկյան>> անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի ընթացքում Բերդ համայնքի, գ.Այգեձոր 3 փողոցի թիվ 55/1 հասցեում գտնվող 72 քառակուսի մետր մակերեսով սպասարկման օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 58 կցվում է):
2.<<Ազատ Սառիկյան>> անհատ ձեռնարկատերը պարտավոր է վճարել տեղական տուրք՝ 31200 (երեսունմեկ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<Ազատ Սառիկյան>> անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: