Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածով, ՀՀ կառավարության 18 մայիսի 2006 թվականի թիվ 912-Ն որոշուման 22.1 կետով, հաստատված Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգով, հաշվի առնելով, որ նշված կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 37-րդ հոդվածի 1-ին մասով, որոշում եմ`
1. Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Այգեձոր, 10-րդ փողոց տուն 2 հասցեում գտնվող Ռազմիկ Բաբինի Բաբայանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա Ռազմիկ Բաբինի Բաբայանի, Ալվարդ Լևոնի Բաբայանի, Աշոտ Ռազմիկի Բաբայանի և Աշխարհազոր Ռազմիկի Բաբայանի կողմից իրականացված 47․7քմ մակերեսով ներքին չափերով և 56քմ մակերեսով արտաքին չափերով ինքնակամ բնակելի տունը և 56քմ մակերեսով ինքնակամ ծածկը, կառուցված մինչև 2001թվականի մայիսի 15-ը, ճանաչել օրինական՝ բնակելի տուն և ծածկ,չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023VZQDJG:
2. Ուժը կորցրած ճանաչել Բերդ համայնքի ղեկավարի 24 օգոստոսի 2023 թվականի N 1066-Ա որոշումը:
3. Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Վ. Գրիգորյանի վրա:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: