Ղեկավարվելով <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ և 30-րդ մասերով և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064 որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների բնակավայրերի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագծի փոփոխության վերաբերյալ 21.04.2025թ. N 2/փ-132 դրական եզրակացությանը, Բերդ համայնքի ավագանին որոշում է`
1.Հաստատել ֆիզիկական անձ՝ Մարուսյա Բարոյի Մելքումյանի, Կարեն Ռուբիկի Դարբինյանի, Մարինե Ռուբիկի Դարբինյանի, Կարինե Ռուբիկի Դարբինյանի, Ռուբիկ Ավետի Դարբինյանի սեփականություն հանդիսացող, Չինչին գյուղի վարչական տարածքում գտնվող, 0.8482 հա մակերեսով՝ 11-052-0164-0001 ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը, որպես բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի:
2.<<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 14-րդ և 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |