Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Բերդ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 01-ի N 419-Ն որոշման և հիմք ընդունելով <<Էմմա Սիմոնյան>> անհատ ձեռնարկատիրոջ ( մուտք՝ 2025 թվականի հունվարի 22-ի N 120/Դ/25) դիմում- հայտը
որոշում եմ՝
1.<<Էմմա Սիմոնյան>> անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում Բերդ համայնքի, Ն.Կ Աղբյուր բնակավայրի 1փ.16 հասցեում գտնվող 18 քառակուսի մետր մակերեսով սպասարկման օբյեկտում ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 24 կցվում է):
2.<<Էմմա Սիմոնյան>> անհատ ձեռնարկատերը պարտավոր է վճարել տեղական տուրք յ ՝ 3000 ( երեք հազար ) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<Էմմա Սիմոնյան>> անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: