Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Կառավարության 2001թ.ապրիլի 12-ի <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման,կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ մասով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդմածի 1 մասի 8 րդ կետով և հաշվի առնելով,որ նշված հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում,չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Համայնքի ավագանին որոշում է`
1.Տալ համաձայնություն Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Բերդ քաղաք, Ռ․ Մելիքյան փողոց, 14/2 հողամաս հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասերից 0.0051 հա մակերեսով հողամասը 130 000 /հարյուր երեսուն հազար/ ՀՀ դրամ արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Անդրանիկ Վոլոդյայի Պապյանին, Տավուշի մարզ, համայնք Բերդ, քաղաք Բերդ, Ռ․ Մելիքյան փողոց, 14/1 հասցեում գտնվող հողամասի ընդլայնման նպատակով:
2. Օրենքով սահմանված կարգով կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: |