Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Բերդ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 01-ի N 419-Ն որոշման և հիմք ընդունելով <<Վալենտինա Ապրեսյան Իվանի>> անհատ ձեռնարկատիրոջ (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 02-ի N 1165/Դ/25) դիմում-հայտը
որոշում եմ՝
1.<<Վալենտինա Ապրեսյան Իվանի>> անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի 2-րդ կիսամյակի ընթացքում Բերդ համայնքի, գ.Այգեպար 2 Փ., թիվ 9/14 հասցեում գտնվող 4 քառակուսի մետր մակերեսով ոչ հիմնական սպասարկման օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 173 կցվում է):
2.<<Վալենտինա Ապրեսյան Իվանի>> անհատ ձեռնարկատերը պարտավոր է վճարել տեղական տուրք՝ 3000 (երեք հազար ) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<Վալենտինա Ապրեսյան Իվանի>> անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: