Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ, 42-րդ կետերով,
Բերդ համայնքիավագանին որոշում է` 1. Տալ համաձայնություն՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Ա. Գևորգյանի և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի, ի դեմս համայնքի ղեկավար Ա. Հակոբյանի միջև, համաձայն ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի թիվ 648-Ն որոշման, 29.05.2024 թվականին կնքված, թիվ 3 նպատակային նվիրաբերության պայմանագրով հատկացված GAZA65R33-60 ավտոբուսը՝ 1 հատ, VIN-X96A65R33P0953591, սեփականության վկայականի համար՝ 12YY813125, 12500400 (տասներկու միլիոն հինգ հարյուր հազար չորս հարյուր) ՀՀ դրամ արժեքով, ընդգրկել Բերդ համայնքի գույքացանկում:
2. Գույքացանկում ընդգրկված գույքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել <<Բերդի կոմունալ ծառայություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
3. Կատարել տրանսպորտային միջոցի հաշվառում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստկանության» բաժանմունքում: |