Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, ՀՀ Կառավարության 18 մայիսի 2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգով,, հաշվի առնելով, որ նշված կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք
1.Տավուշի մարզ, Բերդ համայնք,Բերդ քաղաք, Մ. Մաշտոցի փողոց, 84/74 հասցեում գտնվող Վահրամ Սերյոժայի Այվազյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ իրականացված 17,97 ք.մ մակերեսով ներքին չափերով և 20,0 ք.մ մակերեսով արտաքին չափերով շինությունը ճանաչել օրինական, հասարակական նշանակության շինություն՝ առևտրի սրահ, չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023TSPBLT:
2.Պարտավորեցնել Վահրամ Սերյոժայի Այվազյանին տեղական բյուջե մուծել 66920/վաթսունվեց հազար ինը հարյուր քսան/ ՀՀ դրամ՝ առևտրի սրահի համար:
3. Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Վ. Գրիգորյանի վրա:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: