Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,Հողային օրենսգրքի 76, 77, 78, 80, 81-րդ հոդվածներով և ՀՀ Կառավարության 2001թ. ապրիլի 12-ի <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով, հաշվի առնելով, որ հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի կազմում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ
Համայնքի ավագանին որոշում Է՝
1.Տալ համաձայնություն Բերդ համայնքի Վարագավան գյուղի վարչական սահմաններում գտնվող հանայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության բազմամյա տնկարկների՝ պտղատու այգու (կորիզավոր հողատեսքի գնահատման չորրորդ խումբ) 1,26829 հա մակերեսով, ծածկագիրը`11-060-1120-0015, 25 տարի ժամկետով, վարձակալությամբ տրամադրելու, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով:
2.Սահմանել 1,26829 հա բազմամյա տնկարկների՝ պտղատու այգու, տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 40000 ՀՀ դրամ: