Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով,հիմք ընդունելով նաև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի թիվ 034 մասնագիտական եզրակացությունը, ՀՀ Սահմանադրության 183-րդ հոդվածի 1-ին 2-րդ և 3-րդ մասերով, ՀՀ Հողային օրենսգրքի 56-րդ հողվածի 5-րդ կետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հողվածի 3-րդ մասով՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի օգտագործելու այն ամենը, ինչը գտնվում է իր հողամասի մակերեսին և դրա տակ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով ու չի խախտում այլ անձանց իրավունքները,Բերդ համայնքի ավագանին որոշում է՝ 1. Բնակիչների և համայնքային գույքի պահպանան անվտանգության նկատառումներից ելնելով, տալ համաձայնություն Բերդ համայնքի վարչական տարածքում գտնվող և համայնքային սեփականություն համարվող (գերեզմանատուն)ծառերը կտրելու համար:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրից: |