Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



20 դեկտեմբերի 2024 թ.

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՀԱՍՄԻԿ ՀՐԱՀԱՏԻ ԲԱՂՄԱՆՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. N 117-Ն օրենքով և 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Գործ թիվ ՏԴ/3891/02/23 դատարանի վճիռը և հաշվի առնելով 22.11.2024թ. կազմված չափագրման արդյունքները, որոշում եմ՝

1.Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Այգեպար, 3 փողոց, 26 բնակելի տուն հասցեում գտնվող բնակելի տունը  215.35 ներքին մակերեսով,  և օրինական հատկացված 11-011-0003-0013 ծածկագրով, 0.05894 հա մակերեսով  տնամերձ հողամասը ճանաչել  ՀասմիկՀրահատի Բաղմանյանի ծնվ. 23.06.1975թ. սեփականությունը:

Ընդունել ի գիտություն, որ`
1) շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,

2) շինությունը, համաձայն համայնքի գլխավոր հատակագծի և համայնքին փոխանցված հողերի ցանկի, կառուցված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում,

3)․ շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

4. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Էդիկ Համբարձումի Օրդյանի  կողմից:

5.Առկա են 8.55 ք.մ մակերեսով  ինքնակամ շինություն՝ բնակելի տունը և պարիսպ,  որոնք ներկայացվել է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու 16.12.2021թ. ՀՕ 397-Ն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված ժամկետների ավարտից հետո: 

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Բադալյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner