ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում այսօր՝ մայիսի 4-ին, Մովսեսի մշակույթի տանը տեղի է ունեցել ծրագրի ընտրության հանրային քննարկում:
Հանրային քննարկմանը ներկա են եղել Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հաստատությունների օժանդակության բաժնի պետ Արամ Գրիգորյանը, փորձաքննության խմբի ղեկավար Ռուբեն Թերզյանը, ուսուցման մասնագետ Հարություն Չոբանյանը, փորձաքննության ինժեներ Համազասպ Մարտիրոսյանը, ՀՀ Տավուշի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը, Մովսես բնակավայրի վարչական ղեկավար Արտակ Պապյանը, Մովսեսի բնակիչներ:
Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը ներկայացրել է համայնքում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացված ծրագրերը:
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հաստատությունների օժանդակության բաժնի պետ Արամ Գրիգորյանը համառոտ անդրադարձ է կատարել հիմնադրամի պատմությանը, իրականացվող աշխատանքների ուղղություններին:
Բնակիչների քվեարկության արդյունքում ընտրվել է «Մովսես բնակավայրի ջրամատակարարման համակարգի ընդլայնում, պոմպակայանի և մղման խողովակաշարի կառուցում, ՕՋԿ վերանորոգում» ծրագիրը:
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի փորձաքննության խմբի ղեկավար Ռուբեն Թերզյանը մանրամասներ է ներկայացրել իրականացվելիք ծրագրի մասին:
Այնուհետև տեղի է ունեցել ծրագրի կառավարման կոմիտեի անդամների ընտրություն:
Ծրագիրը կիրականացվի ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և Բերդի համայքնապետարանի ֆինանսական մասնակցությամբ: