Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ կետով և 35-րդ կետի գ) ենթակետով, հաշվի առնելով, որ նշված կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, Բերդ համայնքի ավագանին որոշում է` 1.ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, Տավուշի մարզ, Բերդ համայնք, Ներքին Կարմիր Աղբյուր գյուղ, 1 փողոց, 15 շենք հասցեում գտնվող 375,7 ք.մ մակերեսով արտաքին չափերով և 322,69 ք.մ մակերեսով ներքին չափերով հանդիսությունների սրահը, 1541873 /մեկ միլիոն հինգ հարյուր քառասունմեկ հազար ութ հարյուր յոթանասուներեք/ՀՀ դրամով և նրա պահպանման ու սպասարկման համար 0,03757 հա մակերեսով հողամասը՝ 34715 /երեսունչորս հազար յոթ հարյուր տասնհինգ/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Սերյոժա Սարուխանի Գալստյանին:
2.Օրենքով սահմանված կարգով կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:
3.Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձի կողմից:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: |