Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ, 42-րդ կետերով, Բերդ համայնքի ավագանին որոշում է՝
1․Տալ համաձայնություն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և Բերդի համայնքի միջև կնքված թիվ U-16/4 նպատակային նվիրաբերության պայմանագով հատկացված 1 հատ՝ աղբատար մեքենա KO-440-4K1 ամրաշրջանակ Կամազ-43253-310-69 մոդելով, vin-XVL4832A1M0000179, 26,500,000 ՀՀ դրամ արժեքով, ընդգրկել Բերդ համայնքի գույքացանկում:
2.Տալ համաձայնություն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և Բերդի համայնքի միջև կնքված թիվ U-16/5 նպատակային նվիրաբերության պայմանագով հատկացված աղբատար մեքենա KO-456-12 ամրաշրջանակ ԿԱՄԱԶ-43253-3010-69մոդելով՝ 2 հատ, 59,600,000 ՀՀ դրամ արժեքով, ընդգրկել Բերդ համայնքի գույքացանկում:
3.Գույքացանկում ընդգրկված գույքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Բերդի կոմունալ ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
4.Կատարել տրանսպորտային միջոցների հաշվառում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստկանության» բաժանմունքում: