Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով 1.Տալ համաձայնություն՝ Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ, մարտական գործողությունների հետևանքով զոհված և/կամ/ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներում 2020թվականից հետո ծնված յուրաքանչյուր երեխային՝ զոհված զինծառայողի քրոջը /եղբորը, հատկացնել 200 000/երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ գումար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |