Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով,ՀՀ հողային օրենսգրքի 61, 67-70-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման 22-28-րդ կետերով, հաշվի առնելով, որ նշված հողատարածքն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի կազմում ,չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում,չի սահմանափակում այլ անձանց իրավունքները չի հակասում քաղաքաշինական նորմերին,չի առաջացնում սերվիտուտ և համայնքի ավագանու 13.02.2025թ. N 08-Ա որոշումը, ինչպես նաև 14.08.2025թ. տեղի ունեցած մրցույթի ժամանակ կազմված թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները, որոշում եմ՝
1.Հաստատել՝ 14.08.2025թ. կայացրած մրցույթի արդյունքները /արձանագրություն թիվ 1 և 2/, Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքի չորրորդ գնահատման խմբի 1.43414 հա մակերեսով, 11-060-0134-0028 ծածկագրով բազմամյա տնկարկներ, կորիզավոր, պտղատու այգին՝ 46200/քառասունվեց հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով, 25 (քսանհինգ) տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել քաղաք Երևան, Բագրատունյանց փողոց, 16 շենք, 60 բնակարան հասցեի բնակիչ Աղասի Սերյոժայի Գևորգյանին, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով:
2.Վարձակալի հետ օրենքով սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագիր:
3.Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Աղասի Սերյոժայի Գևորգյանի կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Աղասի Սերյոժայի Գևորգյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: