Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 481, 56, 57 հոդվածներով, 76 հոդվածի 5 կետով և ՀՀ Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> թիվ 286 որոշման 46,2 կետով հաստատված կարգով,հաշվի առնելով, որ ընդգրկված է ՀՀ Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողերի կազմում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ,Բերդ համայնքի ավագանին որոշում է՝ 1.Տալ համաձայնություն Բերդ համայնքում գտնվող, մինչև 20 քառակուսի մետր մակերես ունեցող տաղավարներին, առևտրի և այլ սպասարկման օբյեկտներին կառուցապատման իրավունքով տրամադրել տարածք, 1 քառակուսի մետրը տարեկան 6000 դրամ։ |