Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Համայնքի ավագանին որոշում է՝ 1. Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող Տավուշի մարզ, Բերդ համայնք, Վ,Կ, Աղբյուր գյուղ 2-րդ փողոց, 2 հասցեում գտնվող մանկական արվեստի դպրոցի 1-ին հարկի N 1 սենյակը՝ 7.19 ք.մ մակերեսով, N2 սենյակը՝ 22.8 ք.մ մակերեսով, N4 սենյակը՝ 179.9 ք.մ մակերեսով, ընդհանուր՝ 209.8 ք.մ մակերեսով, վարձակալությամբ, առանց մրցույթի, 5 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Ամուր կամք սպորտային ՀԿ-ին:
2.Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված կազմակերպության կողմից:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: |