Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8 կետով, հիմք ընդունելով Այգեձորի գգյուղական խորհրդի գործկոմի 21.12.1993 թվականի որոշման N 10 արձանագությունը, կետ՝ 1/7.
որոշում եմ՝
1.Քանի որ Վոլոդյա Մարդանի Չատյանին սեփականության իրավունքով պատկանող շինությունների (ջրավազան և պարիսպները՝ նախկինում սիլոսահոր) չափերը փոփոխության չեն ենթարկվել և համապատասխանում են 11.11.2024թ. կազմված չափագրման արդյունքներին, Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Այգեձոր, 12-րդ փողոց, 27/2 շինություն հասցեում գտնվող, 11-010-0335-0027 ծածկագրով 95.85 ք.մ ընդհանուր մակերեսով շինությունների պահպանման և սպասարկման համար, Վոլոդյա Մարդանի Չատյանին սեփականության իրավունքով տրամադրել 0.17616 հա մակերեսով հողամաս, պայմանով, որ հողամասի կամ դրա մասի օտարման դեպքում պետական կամ համայնքային բյուջե պետք է վճարվի տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքը:
2.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Վ.Գրիգորյանի վրա:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: