Ղեկավարվելով <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ և 30-րդ մասերով և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064 որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների բնակավայրերի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագծի փոփոխության վերաբերյալ 2023թ. դեկտեմբերի 11-ի N01/05640-2023գրություն դրական եզրակացությունը, Բերդ համայնքի ավագանին որոշում է` 1.Հաստատել համայնքային սեփականություն հանդիսացող 0.00117հա մակերեսով՝ 11-046-0590-0001 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը, որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի:
2.<<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 14-րդ և 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |