Այսօր: Ուրբաթ, 14 Մարտի 2025թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 104
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 350-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 մարտի 2025 թվականի N 350-Ա

11-053-0237-0001-ԻՑ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ 0.17988 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ 1.4658 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Տավուշի մարզի Տավուշ-3 համակցված տարածական փաստաթղթերը հաստատելու մասին Տավուշի մարզպետի 06.08.2018թ. N 98-Ա որոշումով, ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064 որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների բնակավայրերի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը, ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի /բնակավայրերի/ գլխավոր հատակագծի փոփոխության վերաբերյալ 14.03.2016թ. N 12-րդ կետով, ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի  կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010թ. հունիսի 1-ի N 186-Ն հրամանի հավելվածի 9-րդ կետի 5-րդ ենթակետով և <<ՀՀ գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին>> ՀՀ Կառավարության 17.09.2009թ. թիվ 1066-Ն որոշմամբ, ինչպես նաև <<Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման մասին>> ՀՀ օրենքի 46-րդ հոդվածով, որոշում եմ՝

1.Բերդ համայնքի Չորաթան գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 11-053-0237-0001 ծածկագրով անշարժ գույքից առանձնացվող 0.17988  հա մակերեսով հողամասի  գործառնական նշանակությունը փոփոխել գյուղատնտեսական նպատակային, այլ գործառնական նշանակության հողերից, գյուղատնտեսական նպատակային, վարելահող գործառնական նշանակության հողերի, հինգերորդ գնահատման խումբ։

2.Բերդ համայնքի Չորաթան գյուղի վարչական սահմաններում գտնվող Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող 11-053-0237-0001  ծածկագրով անշարժ գույքից առանձնացվող 0.12592 հա մակերեսով և 0.17988 հա մակերեսով, ընդհանուր՝ 1.4658 հա հինգերորդ գնահատման խմբի վարելահողերը, որպես մեկ միավոր անշարժ գույք՝ գրանցել Բերդ համայնքի անունով: 

3․ Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման  բաժնի պետ Վ. Գրիգորյանի վրա:

4.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 6

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner