Այսօր: Հինգշաբթի, 18 Սեպտեմբերի 2025թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 122
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 110
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՂԱՐՇԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի ԹԻՎ 87-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՈՒՂՂՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-34-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, համայնքի ավագանին որոշում է՝

1. ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 19-ի թիվ 87-Ա որոշման մեջ կատարել հետևյալ  ուղղումը՝

   1) Ավագանու որոշման առաջին կետում կատարել ուղղում՝ հեռացնել <<լցակույտի և ավելացված հողի պահեստավորման համար>> բառերը:

    Որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

   1. Տալ համաձայնություն 25 տարի ժամկետով,վարձակալությամբ տրամադրելու Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Վերին Կարմիր Աղբյուր գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 11-061-0103-0145 ծածկագրով, 0.55762 հա մակերեսով արոտավայրը:

2. Սահմանել 0.55762 հա մակերեսով արոտավայրի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 18 000 /տասնութ հազար/ՀՀ դրամ:

3. Վարձակալության պայմանագիրը կնքել՝ պայմանով՝ 5 /հինգ/ տարի հետո վարձավճարի փոփոխության հնարավորության համաձայնության չգալու դեպքում՝ պայմանագիրը լուծարել:


ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԲԱԴԱԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner