Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-34-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Բերդ համայնքի ավագանու 22 ապրիլի 2021 թվականի N 53-Ա և 10 հունիսի 2021 թվականի N 63-Ա որոշումներով հաշվի առնելով, որ նշված հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը Համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Բերդ քաղաք Մաշտոցի փողոց, թիվ 142/4 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասերից 0.07739 հա մակերեսով հողամասն աճուրդով օտարելու համար, ծածկագիր՝ 11-002-0237-0021:
2.Մեկնարկային գինը սահմանել` 730000 /յոթ հարյուր երեսուն հազար/ ՀՀ դրամ: |