Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով և հիմք ընդունելով Բերդ համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 29-ի N 04-Ա որոշմամբ ընդունված ավագանու կանոնակարգը, Բերդ համայնքի ավագանին որոշում է` 1. Ստեղծել ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու մշտական հանձնաժողովներ և հաստատել դրանց կազմերը` համաձայն հավելվածի։ 2. Հանձնաժողովների ստեղծման օրվանից քսանօրյա ժամկետում հրավիրվում են հանձնաժողովների առաջին նիստերը, ընտրվում են նախագահներ և քարտուղարներ, ընդունվում են հանձնաժողովների աշխատակարգերը։ 3. Հանձնաժողովներն իրենց գործունեությունը կազմակերպում են ըստ ընդունած աշխատակարգերի: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|