ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի տարբեր բնակավայրերի բնակիչներ դիմել են Բերդի համայնքապետարան, որ վճարել են իրենց կամ իրենց հարազատների անվամբ գրանցված շարժական և անշարժգույքերիհարկերի գծով առաջացած պարտքերը և խնդրել զեղչել առաջացած տույժերը:
Ղեկավարվելով ՀՀ հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով, 245-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ մասի 1-ին կետով, 5-րդ, 8-րդ մասերի պահանջներով և <<Գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին>> 28.04.2012թ. ՀՀ օրենքով,
Բերդ համայնքիավագանին որոշում է՝
1. ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարան դիմած բնակիչների անվամբ գրանցված շարժական և անշարժ գույքերի հարկերի գծով տրամադրել արտոնություններ` համաձայն հավելված 5-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: