Այսօր: Ուրբաթ, 6 Հունիսի 2025թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 102
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



04 հունիսի 2025 թ.

ՎԱՐԴԱՆ ՎԱՆԻԿԻ ՊԱՊՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԴՌՆԵՐԸ ԵՎ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ, ՔԱՂԱՔ ԲԵՐԴ , ԱՅԳԵՍՏԱՆԻ ՓՈՂՈՑ, 76/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 33.76ՔՄ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածով, ՀՀ կառավարության 18 մայիսի  2006 թվականի թիվ 912-Ն որոշուման 22.1 կետով, հաստատված Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգով, հաշվի առնելով, որ նշված  կառույցի պահպանումը չի խախտում  այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի  սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ  անվտանգության  գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի  առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու  իրավունք, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և ՀՀ Կառավարության 02.02.2002թ. <<ՀՀ շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակություն փոփոխելու  մասին>> N 88 որոշմամբ, հաշվի առնելով 26.05.2025թ. կազմված չափագրման արդյունքները    որոշում եմ՝ 

1.Պարտավորեցնել  Վարդան Վանիկի Պապյանին տեղական բյուջե մուծել 9954/ինը հազար ինը հարյուր հիսունչորս/ՀՀ դրամ, Տավուշի մարզ, Բերդ համայնք, Բերդ քաղաք, Այգեստանի փողոց, 76/1 տուն հասցեում գտնվող բնակելի տան մեջ ինքնակամ իրականացված  2 դռան  և 5 պատուհանի  համար:

2. Վարդան Վանիկի Պապյանին  սեփականության իրավունքով պատկանող, Տավուշի մարզ, համայնք Բերդ, քաղաք Բերդ, Այգեստանի փողոց, 76/1 բնակելի տուն հասցեում գտնվող, 33.76 ք.մ մակերեսով բնակելի նպատակային նշանակության բնակելի տան(թիվ 5,6,7,8,9,10 սենյակներ) նպատակային նշանակությունը փոփոխել հասարակական նպատակային նշանակության՝  ատամնատեխնիկական լաբարատորիայի:

3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել  համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ  Վ. Գրիգորյանի վրա:

4.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Դավիթ Սողոմոնյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner