Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով,ՀՀ հողային օրենսգրքի 61, 67-70-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման 22-28-րդ կետերով, հաշվի առնելով, որ նշված հողատարածքն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի կազմում ,չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում,չի սահմանափակում այլ անձանց իրավունքները չի հակասում քաղաքաշինական նորմերին,չի առաջացնում սերվիտուտ և համայնքի ավագանու 10.10.2024թ. N 412-Ա որոշումը, ինչպես նաև 05.12.2024թ. տեղի ունեցած մրցույթի ժամանակ կազմված թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները, որոշում եմ՝
1.Հաստատել՝ 05.12.2024թ. կայացրած մրցույթի արդյունքները /արձանագրություն թիվ 1 և 2/, Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքի չորրրդ գնահատման խմբի 0.24818 հա մակերեսով, 11-014-0436-0044 ծածկագրով արոտավայրը՝ 5250/հինգ հազար երկու հարյուր հիսուն/ ՀՀ դրամ, տարեկան վարձավճարով, 25 (քսանհինգ) տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Արծվաբերդ գյուղի, 20 փողոցի, 1 տան բնակիչ՝ Նորիկ Թադևոսի Թադևոսյանին, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով:
2.Վարձակալի հետ օրենքով սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագիր:
3.Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Նորիկ Թադևոսի Թադևսյանի կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նորիկ Թադևոսի Թադևոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: