Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Բերդ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 01-ի N 419-Ն որոշման և հիմք ընդունելով <<Սուսաննա Չոբանյան Բորիսի>> անհատ ձեռնարկատիրոջ (մուտք՝ 2025 թվականի հունվարի 30-ի N 175/Դ/25) դիմում-հայտը
որոշում եմ՝
1.<<Սուսաննա Չոբանյան Բորիսի>> անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի ընթացքում Բերդ համայնքի, գ.Չինչին 4 փողոցի թիվ 3 հասցեում գտնվող 60 քառակուսի մետր մակերեսով սպասարկման օբյեկտում ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 40 կցվում է):
2.<<Սուսաննա Չոբանյան Բորիսի>> անհատ ձեռնարկատերը պարտավոր է վճարել տեղական տուրք ՝ 15600 (տասնհինգ հազար վեց հարյուր) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<Սուսաննա Չոբանյան Բորիսի>> անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: