Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8 կետով, հիմք ընդունելով ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ՏԴ/0121/02/24 վճիռը, որոշում եմ՝
1.Քանի որ Սերոժ Աշոտի Փալանդուզյանին սեփականության իրավունքով պատկանող շինության (անասնաշենք) չափերը փոփոխության չեն ենթարկվել և համապատասխանում են 19.02.2024թ. կազմված չափագրման տվյալներին, Տավուշի մարզ, Բերդ համայնք, քաղաք Բերդ, 77 անասնաշենք հասցեում գտնվող, 643.72 ք.մ ընդհանուր մակերեսով շինությունների պահպանման և սպասարկման համար, 11-002-0247-0005 ծածկագրով,0.10586հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը տրամադրել Սերոժ Աշոտի Փալանդուզյանին, պայմանով, որ հողամասի կամ դրա մասի օտարման դեպքում պետական կամ համայնքային բյուջե պետք է վճարվի տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքը:
2.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Վ.Գրիգորյանի վրա:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: