Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ կետով և 35-րդ կետի գ) ենթակետով, հաշվի առնելով, որ նշված կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, Բերդ համայնքի ավագանին որոշում է`
1.Բերդ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Չորաթան, 1 փողոց, 50/2 հասցեում գտնվող 194.38 ք.մ մակերեսով արտաքին չափերով և 156.38 ք.մ մակերեսով ներքին չափերով առևտրի սրահը՝ 937 690/ ինը հարյուր երեսունյոթ հազար վեց հարյուր իննսուն/ ՀՀ դրամ արժեքով և դրա պահպանման ու սպասարկման համար 0.01066 հա մակերեսով հողամասը՝ 15 127 / տասնհինգ հազար հարյուր քսանյոթ/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Հայկ Սամսոնի ՈՒդումյանին:
2. Օրենքով սահմանված կարգով կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:
|