Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի թիվ 912-Ն որոշումներով հաստատված Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգով, ,,Իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ կետով և հաշվի առնելով, որ նշված կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ՝
1.Ալվարդ Անդրանիկի Նավասարդյանի, Ամրամ Էդիկի Անանյանի և Սոնա Էդիկի Անանյանի կողմից Տավուշի մարզ, Բերդ համայնք, Բերդ քաղաք, Մ. Մաշտոցի փողոց 84 շենքի 19 բնակարանին կից 26.73 ք.մ մակերեսով ինքնակամ իրականացված կցակառույցը ճանաչել օրինական՝ բաց պատշգամբ:
2.Պարտավորեցնել օրինականացված կառույցի համար համայնքի բյուջե վճարել 13416/տասներեք հազար չորս հարյուր տասնվեց/ ՀՀ դրամ:
3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Վ.Գրիգորյանի վրա:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: