Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Բերդ համայնքի ավագանու 10 հունիսի 2021 թվականի N 71-Ա որոշմամբ և հաշվի առնելով, որ նշված հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և հիմք ընդունելով Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը Համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի, Բերդ քաղաքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 11-002-0330-0020 ծածկագրով 0,3012 հա մակերեսով և 11-002-0330-0005 ծածկագրով 0.03519 հա մակերեսով վարելահողերը և 11-002-0331-0165 ծածկագրով 0,008 հա մակերեսով արոտավայրը աճուրդով օտարելու համար:
2.Մեկնարկային գինը սահմանել` 240000 /երկու հարյուր քառասուն հազար/ ՀՀ դրամ: |