Ղեկավարվելով <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ և 30-րդ մասերով և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064 որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների բնակավայրերի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագծի փոփոխության վերաբերյալ դրական եզրակացությունը, Հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի դրական եզրակացությունը և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի պահանջներով՝ Բերդ համայնքի ավագանին որոշում է`
1.Հաստատել համայնքային սեփականություն հանդիսացող, Վերին Կարմիր Աղբյուր գյուղի վարչական տարածքում գտնվող, 1.6484 հա մակերեսով՝ 11-061-0233-0002 ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը, որպես գյուղատնտեսական նպատակային, խոտհարք գործառնական նշանակության հողերի՝ դրական կարծիքի առկայության պայմանով:
2.<<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 14-րդ և 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |