Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. N 117-Ն օրենքով և 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 200 և թիվ 201 վկայագրերը՝ տրված 19.02.2025թ.-ին, «Տավուշի մարզ» նոտարական տարածքի նոտարի կողմից, և հաշվի առնելով 22.11.2023թ. կազմված չափագրման արդյունքները, որոշում եմ՝
1.Տավուշի մարզ, Բերդ համայնք, գ. Նավուր, 3 փողոց, 1 նրբանցքի 2 փակուղի, 1 տուն հասցեում գտնվող բնակելի տունը՝ 24 ք.մ ընդհանուր մակերեսով, կառուցված 1972 թ. և օրինական հատկացված 11-046-0027-0002 ծածկագրով, 0.154 հա մակերեսով տնամերձ հողամասը և նրան կից 0.00038 հա մակերեսով տնամերձ հողամասը ճանաչել Հեղինե Արտավազդի Հակոբյանի, ծնված՝ 20.09.1949թ. սեփականությունը:
Ընդունել ի գիտություն, որ`
1) շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
2) շինությունը, համաձայն համայնքի գլխավոր հատակագծի և համայնքին փոխանցված հողերի ցանկի, կառուցված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում,
3)․ շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
2. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Հեղինե Արտավազդի Հակոբյանի կողմից:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: