Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Բերդ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 01-ի N 419-Ն որոշման և հիմք ընդունելով <<Սմբատ Զարգարյան >> անհատ ձեռնարկատիրոջ (մուտք՝ 2025 թվականի հունվարի 31-ի N 186/Դ/25) դիմում-հայտը
որոշում եմ՝
1.<<Սմբատ Զարգարյան >> անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի ընթացքում Բերդ համայնքի, գ.Արծվաբերդի 1փ. 3 խճղ. 7 հասցեում գտնվող 50 քառակուսի մետր տարածքով սպասարկման օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 45 կցվում է):
2.<<Սմբատ Զարգարյան >> անհատ ձեռնարկատերը պարտավոր է վճարել տեղական տուրք՝ 31200 (երեսունմեկ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<Սմբատ Զարգարյան >> անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: