Ղեկավարվելով 2010 թվականի հունիսի 24-ին ընդունված <<Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին>> ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի 16-Ն որոշմամբ և հաշվի առնելով, որ նշված հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի առաջացնում սերվիտուտ, ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի կազմում, Բերդ համայնքի ավագանին որոշում է՝ 1. Տալ համաձայնություն Բերդ համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, գյուղ Նավուր, 1.60156 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարքը սահմանված կարգով աճուրդով օտարելու:
2. Հողամասի մեկնարկային գին սահմանել 1 ք.մ.՝ 50 (հիսուն) ՀՀ դրամ, ընդհանուր գին՝ 800 000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամ:
3. Միջնորդության խնդրանքով դիմել ՀՀ Տավուշի մարզպետին, կազմված գործը ՀՀ Տարածքային կառավարման նախարարության քննարկմանը ներկայացնելու համար:
4. ՀՀ Տարածքային կառավարման նախարարության դրական եզրակացության դեպքում աճուրդի պայմանների վերաբերյալ տալ հայտարարություն՝ սահմանված կարգով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |